Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շանթի պես մտածում է մեր հանրության 95 տոկոսը

Շանթի պես մտածում է մեր հանրության 95 տոկոսը
18.11.2013 | 18:24

Սոցիալական ցանցերում անցած օրերին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը տեղեկություն էր տարածել, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանին երկուշաբթի օրը պատրաստվում են տեղափոխել հոգեբուժարան՝ իբր դատահոգեբուժական քննության ենթարկելու նպատակով: Շատերն էին իրենց վրդովմունքը հայտնել՝ հիշելով, որ դա սովետական, ԿԳԲ-ական մեթոդ է, որը խորհրդային տարիներին կիրառվում էր այլախոհությունը լռեցնելու նպատակով: Արձագանքներ կային նաև, որ Շանթին գիժ համարողները կարող են գիժ համարել մեր հասարակության 95 տոկոսին, որովհետև այդպես է մտածում նրա գերակշիռ մասը:

Շանթ Հարությունյանին նույն կերպ հոգեբուժարան էին տարել նաև 2009 թ., երբ նա դրանից ուղիղ մեկ տարի առաջ ազատազրկվել էր քաղաքական հայացքների պատճառով:
Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հանրությունը չի լռում, փորձում է այս երևույթի դեմ պայքարել բոլոր հնարավոր մեթոդներով: Այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա էին կազմակերպել ԱԱԾ-ի դիմաց:
irates.am-ը փորձեց պարզել, թե որտեղ է գտնվում Շանթ Հարությունյանը և ի՞նչ է սպասվում նրան: Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահենը, հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով նախաձեռնված ակցիաների կազմակերպիչներից է, նշեց, որ տեղյակ չէ հորից: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց, որ ինքը նոր է պատրաստվում ստանձնել Շանթ Հարությունյանի պաշտպանությունը և նոր բան ասել չի կարող:
Ինչ վերաբերում է տեղեկատվությունը Ֆեյսբուքով տարածած Ստեփան Դանիելյանին, ապա նա նշեց, որ իր տեղեկություններով՝ առաջիկա օրերին պատրաստվում են Շանթ Հարությունյանին ենթարկել բժշկական քննության:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ